Յակոբ Տէր ՅովհաննէսեանeOo RrYy gthheim
| Առաջարկվել է աս եւ Յակոբ Յովհաննէսեան յոդուածները միացնել իրար: (քննարկում) |
| Ծնած է | 5 Փետրուար 1886/1890 |
|---|---|
| Ծննդավայր | Էօտէմիշ, Կիլիկիա |
| Վախճանած է | 1915 |
| Վախճանի վայր | Իսլահիէ |
| Մահւան պատճառ | Հայոց Ցեղասպանութիւն |
| Ազգութիուն | Հայ |
| Կրթութիուն | Սեն Ժոզեֆ ֆրանսական համալսարան |
| Մասնագիտութիուն | Բժիշկ |
| Կուսակցութիուն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Յակոբ Տէր Յովհաննէսեան (5 Փետրուար 1886/1890, Էօտէմիշ, Կիլիկիա- 1915, Իսլահիէ), հայ բժիշկ, քաղաքական գործիչ։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է 1886/1890 թուականի Փետրուար 5-ին Կիլիկիոյ Էօտէմիշ աւանին մէջ։ Աւարտած է ծննդավայրի Ս. Մեսրոպեան, ապա՝ Սեն Ժոզեֆ վարժարանները։ Որոշ ժամանակ աշխատած է իբրեւ գրագիր։ Այնուհետեւ շրջագայած է Փոքր Հայքի շարք մը հայաշատ քաղաքներ եւ զբաղած ՀՅԴ-ի գաղափարներու քարոզչութեամբ։ 1910-1914 թուականներուն ուսանած է Պէյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսական համալսարանի բժշկական բաժնէն ներս։ Ամրան աւարտած է ուսումը եւ սպասած, որ աշնան յանձնէ աւարտական քննութիւնները։
1913 թուականի Նոյեմբերին Պէյրութի Ս. Նշան եկեղեցւոյ մէջ կատարած է ՀՅԴ հիմնադիրներէն մէկուն՝ 1913 թուականի Հոկտեմբեր 27-ին մահացած, Սիմոն Զաւարեանի սգահանդէսի ատենապետի պարտականութիւնը։ Եղած է բժիշկ Գաբրիէլ Անսուրեանի մտերիմ ընկերը։ Եղած է՝ Ճարտասան, բեմախօս, աշխատասէր, քիչ մը ջղագրգիռ անձնաւորութիւն։
1915 թուականի գարնան ձերբակալուած է ու շղթայակապ տեղափոխուած է Զմիւռնիոյ (Իզմիր) բանտը եւ կուսակցական գաղտնիքներ կորզելու նպատակով աննկարագրելի չարչարանքներու ենթարկուած է։ 1915 թուականի Դեկտեմբեր 3-ին, ի թիւս 60 բանտարկուած հայ մտաւորականներու ու կուսակցականներու, աքսորուած է Իսլահիէ։ 1915 թուականին սպանուած է Իսլահիէի մէջ՝ թուրքերու բարբարոսական տանջանքներուն ենթարկուելէ ետք՝ մօտ 27 տարեկան հասակին։
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Լազեան Գաբրիէլ, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթըն, 1957։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Կարօ Գէորգեան, Ամէնուն տարեգիրքը, ԺԲ. տարի, 1965, Պէյրութ, 1966։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալպոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։