Մոտովունի կինոփառատոնG
| Մոտովունի կինոփառատոն | |
|---|---|
| Տեսակ | կինոփառատոն |
| Վայր | Մոտովուն |
| Կայք | motovunfilmfestival.com |
| Motovun Film Festival Վիքիպահեստում | |
Մոտովունի կինոփառատոն (խորվ.՝ Motovunski filmski festival), ամենամյա միջազգային փառատոն: Հիմնադրվել է 1999 թվականին: Անցկացվում է հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին՝ Խորվաթիայի Մոտովուն քաղաքում (5-6 օր տևողությամբ):
Բովանդակություն
- 1 Պատմություն
- 2 Պարգևներ
- 2.1 Մոտովունի պրոպելլեր
- 2.2 ՖԻՊՐԵՍՍԻ
- 3 Հայտնի հյուրեր
- 4 Ծանոթագրություններ
- 5 Արտաքին հղումներ
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտովունի կինոփառատոնը ամբողջությամբ նվիրված է փոքր և անկախ ինեմատոգրաֆների կողմից նկարված ֆիլմերին: Առաջին անգամ անցկացվել է 1999 թվականին ռեժիսոր Ռայկո Գրլիչի և պրոդյուսեր Բորիս Մատիչի կողմից: Կինեմատոգրաֆիստների նպատակն է լրացնել Խորվաթիայի կինոարտադրության բացթողումը, քանի որ այդ ժամանակ ցուցադրվում էին միայն հոլիվուդյան ֆիլմեր: Ամեն տարի կինոփառատոնի ծրագիրը բաղկացած է լինում տարբեր երկրների շուրջ 70 ֆիլմերից, կարճամետրաժից մինչև լիամետրաժ, վավերագրականից մինչև գեղարվեստական, «պարտիզանականից» մինչև համատեղ արտադրության ֆիլմեր: Իր գոյության ընթացքում փառատոնը մասսայականություն է վայելում խորվաթական երիտասարդության և օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում: Ամեն տարի միջոցառման անցկացման ընթացքում կազմակերպվում է վրանային քաղաք, որը դարձել է կինոփառատոնի այցեքարտերից մեկը: 2007 թվականին «Դը Գարդիան» թերթը փառատոնը անվանեց որպես «Խաչ Գլաստոնբերիի և Սանդենսի միջև»[1]: Այն հաճախ կոչում են նաև կինոփառատոների «Վուդստոկ»:
1999 թվականից փառատոնի կարգավիճակը զգալիորեն բարձրացել է: Սկզբում այն համարվում էր միջանկյալ միջոցառում երկիր այցելող զբոսաշրջիկների համար, սակայն արդեն 2007 թվականից համարվում է նախկին Հարավսլավիայի երկու առաջատար փառատոներից մեկը Սարաևոյի կինոփառատոնից հետո: 2011 թվականին պետք է կայանար Մոտվունի հերթական 13-րդ փառատոնը, սակայն սնահավատության պատճառով կազմակերպիչները այն հայտարարեցին 14-րդը[2]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փառատոնի գլխավոր մրցանակը համարվում է «Մոտվունի պրոպելլերը», որն իր անվանումը ստացել է քաղաքի մոտակայքում գտնվող հողմաշարժիչների հետ կապված: Փառատոնի ընթացքում խաղարկվում են նաև «Մոտվուն օնլայն» մրցանակը, որը շնորհվում է լավագույն կարճամետրաժ ֆիլմին, «Ա-ից մինչև Ա» մրցանակը լավագույն տարածաշրջանային ֆիլմին (մրցանակի անվանումը առաջացել է Ավստրիայից մինչև Ալբանիա հապավումից), ինչպես նաև կինոքննադատների ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակը: 2008 թվականին հայտնվեց Մավերիկ մրցանակը, որը շնորհվում է կյանքում բացառիկ ձեռքբերումների համար: Այն առաջինը ստացել է Քեն Ռասսելը:
Մոտովունի պրոպելլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
| Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Երկիր |
|---|---|---|---|
| 2000 (2) | Բիլլի Էլիոթ | Սթիվեն Դոլդրի | |
| 2001 (3) | Վերջին ապաստան | Պավել Պավլիկովսկի | |
| 2002 (4) | Արյունոտ կիրակի | Փոլ Գրինգրաս | |
| 2003 (5) | Շշմեցուցիչ սեր | Պոլ Թոմաս Անդերսոն | |
| 2004 (6) | Նուրբ համբույր | Քեն Լոուչ | |
| 2005 (7) | Մահ պարոն Լազարեսկին | Քրիստի Պույու | |
| 2006 (8) | Look Both Ways | Սարա Անն Ուոթ | |
| 2007 (9) | Խելահեղ երկիր | Դրոր Շաուլ | |
| 2008 (10) | Համր գույն | Կառլոս Ռեյգադաս | |
| 2009 (11) | Ակվարիում | Անդրեա Առնոլդ | |
| 2010 (12) | Հոկտեմբեր | Դենիել և Դիեգո Վեգա Վիդալներ | |
| 2011 (14) | Bullhead | Միխայիլ Ռոսկամ | |
| 2012 (15) | Ուշացում | Ռոդրիգո Պլա | |
| 2013 (16) | Ժանտախտ | Նեուս Բալլուս | |
| 2014 (17) | Ցեղը | Միրոսլավ Սլաբոշպիցկի | |
| 2015 (18) | Ոչ երկնքում, ոչ էլ երկրում | Կլեմենտ Կոժիտոր | |
| 2016 (19) | Վիվա | Պեդդի Բրետնեկ | |
| 2017 (20) | Վեսթերն | Վալեսկա Գրիզեբախ | |
| 2018 (21) | Matar a Jesús | Լաուրա Մորա Օրտեխա |
ՖԻՊՐԵՍՍԻ[խմբագրել | խմբագրել կոդը]
| Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Երկիր |
|---|---|---|---|
| 2001 (3) | Ոչ մեկի հողը չէ | Դանիս Տանովիչ | |
| 2002 (4) | Grill Point | Անդրեաս Դրեզդեն | |
| 2003 (5) | Մարգարիտի տոնը | Ռենատո Ֆալկաո | |
| 2004 (6) | Հինգ խոչընդոտ | Լարս ֆոն Թրիեր և Յորգեն Լետ | |
| 2005 (7) | Գիշեր ու ցերեկ | Սիմոն Ստախո | |
| 2006 (8) | Մենք կերակրում ենք աշխարհին | Էրվին Վագենհոֆեր | |
| 2007 (9) | Հոլլեմ Ֆոու | Դեյվիդ Մաքքենզի | |
| 2008 (10) | Կույր սեր | Յուրայ Լեխոտսկի | |
| 2009 (11) | Ակվարիում | Անդրեա Առնոլդ | |
| 2010 (12) | Չորս անգամ | Միքելանջելո Ֆրամմարտինո | |
| 2011 (14) | Մարթա | Մարսելինո Իսլաս Էրնանդես | |
| 2012 (15) | Play | Ռուբեն Էստլունդ | |
| 2013 (16) | Դուստր | Տանոս Անաստոպուլոս | |
| 2014 (17) | Ֆորս մաժոր | Ռուբեն Էստլունդ | |
| 2015 (18) | Փոքրիկ հրաշագործուհին | Կառլոս Վերմուտ | |
| 2016 (19) | Լավ կին | Մարյա Կարանովիչ | |
| 2017 (20) | Վեսթերն | Վալեսկա Գրիզեբախ | |
| 2018 (21) | Չվող թռչուններ | Կրիստինա Գալեգո, Սիռո Գեռա |
Հայտնի հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուշան Մակավեև
- Սթիվեն Դալդրի
- Պոլ Տոմաս Անդերսոն
- Քեն Ռասել
- Վանեսա Ռեդգրեյվ
- Ամանդա Պլամմեր
- Միրա Ֆուրլան
- Միլենա Դրավիչ
- Ջեյսոն Բիգս
- Ջեյմի Բել
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tim Bryan (2007-01-06)։ «Diaries at the ready ...» (անգլերեն)։ the Guardian։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Irska, Istra, 25. srpnja i umjesto 13. = 14. Motovun film festival»։ Վերցված է 2018-09-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքէջ(խորվ.) (անգլ.)
- Մոտովունի կինոփառատոնի մասին Internet Movie Database կայքում